ԶԼՄ-ների տվյալներով՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով Սաուդյան Արաբիան որոշել է սառեցնել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները
Գազայի հատվածում շարունակվող պատերազմի պատճառով Սաուդյան Արաբիան որոշել է սառեցնել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հենվելով դիվանագիտական աղբյուրի վրա։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները կհետաձգվեն, թեև դա արդեն պարզ էր, քանի որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակայնորեն խոստովանեցին, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը շեղել է նորմալացման ջանքերը:
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը եղել է նորմալացման փորձի արգելափակումը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը այս շաբաթվա սկզբին զրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայի հետ։