ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել
Առնվազն 22 մարդ է զոհվել ԱՄՆ Մեյն նահանգի Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Տեղեկությունը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները։
Առնվազն 60 մարդ վիրավորվել է։
Ոստիկանությունից հայտնում են, որ վիրավորների կամ զոհերի թիվը կարող է փոխվել։
Լրատվամիջոցների տվյալներով՝ կրակոցները տեղի են ունեցել մի քանի վայրերում։ Հարձակման մեջ կասկածվողը որոնվում է։