ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու ազգային անվտանգության հանձնաժողովների մի քանի նախագահ պատրաստում են Ուկրաինային օգնության փաթեթի սեփական տարբերակը
ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու ազգային անվտանգության հանձնաժողովների մի քանի նախագահ պատրաստում են Ուկրաինային օգնության փաթեթի սեփական տարբերակը

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու ազգային անվտանգության հանձնաժողովների մի քանի նախագահ պատրաստում են Ուկրաինային օգնության փաթեթի սեփական տարբերակը»,- հայտնում է «Deutsche Welle»-ն։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, օրենսդիրները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը կկարողանա հավաքել ձայների մեծամասնությունը Կոնգրեսում։

Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինային օգնության փաթեթի մշակման ծրագրերը վաղ փուլում են։ Բացի այդ, տարբերակներից մեկն Ուկրաինային վարկի տեսքով ոչ ռազմական օգնություն փոխանցելու հարցն է։

Ըստ լրատվամիջոցի՝ պատժամիջոցների շրջանակներում ԱՄՆ-ի կողմից սառեցրած ռուսական ակտիվները կարող են օգտագործվել Կիևի համար վարկ ապահովելու համար։