ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հեզբոլլահ խմբավորումը չի հաստատում Ֆուադ Շուքրիի մահը
Հըզբոլլահ խմբավորումը չի հաստատում իրենց առաջնորդներից մեկի՝ Ֆուադ Շուքրիի մահը։ Այս մասին գրում է BBC -ն։
Հըզբոլլահ -ն ասում է, որ հարձակման ժամանակ Ֆուադ Շուքրին եղել է շենքում, սակայն բեկորները դեռ մաքրվում են, և ակնկալիքներ կան, որ իրենց առաջնորդը կարող է ողջ լինել:
Ի գիտություն՝ Իսրայելը երեկ հարձակում է իրականացրել Բեյրութում։ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ նրանց թիրախը եղել է Ֆուադ Շուքրին, որը ղեկավարել է Գոլանի բարձունքների վրա հարձակումը։ Սակայն, ըստ իրենց իսկ հաղորդումների, Ֆուադ Շուքրին, որը նաև հայտնի է որպես Հաջ Մոհսին, Հեզբոլլահի ամենաազդեցիկ ռազմական հրամանատարն էր, որը հայտնի էր որպես խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի ավագ ռազմական խորհրդականի «աջ ձեռքը»:
Հարձակումից անմիջապես հետո Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Հեզբոլլահը հատել է կարմիր գծերը։