ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մայք Փենսը չի բացառում Թրամփի դեմ ցուցմունք տալը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը չի բացառում Դոնալդ Թրամփի դեմ ցուցմունք տալը։
Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին Մայք Փենսն ասել է «Սիբիա»-ին տված հարցազրույցում։
Մայք Փենսի խոսքով՝ ինքը չի նախատեսում ցուցմունք տալ, սակայն չի բացառում։
«Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենք ենթարկվելու ենք օրենքին, արձագանքելու ենք օրենքի պահանջին։ Մենք պարզապես կասենք ճշմարտությունը»,- ասել է Փենսը, ով Դոնալդ Թրամփի հետ մեկտեղ ցանկանում է 2024 թվականի ընտրություններում դառնալ նաև Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի ընտրությունների արդյունքները փոխելու փորձի մեջ։ Ինքը՝ Թրամփը, իրեն անմեղ է համարում։