Զլատան Իբրահիմովիչի առաջին հեռացումը դաշտից (տեսանյութ)

18:44, 22.05.2018

MLS-ի առաջնության հերթական հանդիպմանը, որտեղ «Մոնրեալը» սեփական դաշտում ընդունել է «Լոս Անջելես Գելաքսին», 41-րդ րոպեին դաշտից հեռացվել է հյուրերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Շվեդ աստղը հարվածել է «Մոնրեալի» խաղացող Մայքլ Պետրասոյին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ մրցակիցը կանգնել է իր ոտքի վրա:

Մրցավարին որոշում ընդունելու համար հարկավոր եղավ օգտվել տեսադատավորի համակարգից: Վերջում նա Զլատանին ցույց տվեց կարմիր քարտ և հեռացրեց խաղադաշտից, իսկ «Մոնրեալի» խաղացողը ստացավ դեղին քարտ:

Հանդիպումը 1:0 հաշվով ավարտվեց հօգուտ «Լոս Անջելեսի»:

 

 

https://twitter.com/MLS/status/998652608574251010

Նմանատիպ