Զիվզիվաձեն ապաքինվել է, բայց չի խաղացել. «Կարլսռուեն» հաղթեց Բեռլինի «Հերտային» #1TVSPORT
Բուդու Զիվզիվաձեի «Կալսրուեն» երկրորդ Բունդեսլիգայում ուժերը չափեց Բեռլինի «Հերտայի» հետ ու լարված դիմակայությունում կարեւոր հաղթանակ տարավ՝ 3:2։
Վիրուսով տառապող Վրաստանի հավաքականի հարձակվողը Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 30-րդ տուրի խաղում վերադարձել է «Կարլսռուեի» հայտացուցակին, սակայն չի խաղացել։
«Կարլսռուեն» 16-րդ րոպեին Մարկո Տիդեի գոլով առաջ անցավ հաշվի մեջ։ Ճիշտ է, յոթ րոպեում բեռլինցիները Հարիս Տաբակովիչի դիպուկ հարվածով վերականգնեցին հավասարակշռությունը, սակայն ընդմիջումից առաջ (45) Իգոր Մատանովիչը կրկին առաջ մղեց դաշտի տերերին։
Երկրորդ խաղակեսում «Կարլսռուեն» էլ ավելի մեծացրեց իր առավելությունը։ 77-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Մարվին Վանիչեկը։ «Հերտայից» վերջնական հաշիվը կրկին գրանցեց Տաբակովիչը, ով 87-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոցը։
30 տուրից հետո «Կարլսռուեն» հավաքեց 46 միավոր, բարձրացավ 5-րդ հորիզոնական և Բունդեսլիգայի փլեյ-օֆֆի գոտուց տարբերությունը կրճատեց մինչև 9 միավոր։ Սակայն, քանի որ մրցաշրջանին մնացել է չորս տուր, այս բացը փակելը շատ դժվար կլինի։