Զինվորական հոսպիտալում պատվաստվել են առաջին հետևակային բրիգադի զինծառայողները
Զինվորական հոսպիտալում պատվաստվել են առաջին հետևակային բրիգադի զինծառայողները

Առաջին հետևակային բրիգադի զինծառայողները պատվաստվել են զինվորական հոսպիտալում: Տեղեկատվությունը տարածում է պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, պաշտպանության նախարարության աշխատակազմի 17 տոկոսն արդեն պատվաստվել է:

«Վրաստանի պաշտպանության ուժերում ակտիվորեն ընթանում է COVID-19-ի դեմ զինծառայողների զանգվածային պատվաստում: Այսօր Վրաստանի ՊՆ Գիորգի Աբրամիշվիլիի զինվորական հոսպիտալում պատվաստվել են առաջին հետևակային բրիգադի զինծառայողները:

Պաշտպանության նախարարության և պաշտպանության ուժերի անձնակազմի պատվաստումներն իրականացվում են Գորիի ռազմական հիվանդանոցում և Քութաիսի բժշկական կենտրոնում՝ ազգային ծրագրի և ներքին գերատեսչական պլանի համաձայն: Բացի այդ, իրականացվել է միջազգային առաքելություններին և միջազգային վարժանքներին մասնակցող անձնակազմի պատվաստում:

Ներկայումս պաշտպանության նախարարության աշխատակազմի 17%-ը պատվաստված է: Համընդհանուր պատվաստումից հետո պաշտպանության ուժերի բժշկական վարչության և ռազմական հիվանդանոցի հսկողության ներքո կստեղծվեն պատվաստումների լրացուցիչ վայրեր: Ցանկության դեպքում պաշտպանության նախարարությունը նախատեսում է պատվաստումներ կատարել աշխատողների ընտանիքի անդամների համար՝ համապատասխան վայրերում, համաձայն անվտանգության և պատվաստումների կանոնների: Այս գործընթացն իրականացվում է առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հետ համաձայնեցման և համագործակցության արդյունքում», – ասացին ՊՆ-ից: