Զինվորական անձնակազմը շարունակում է որոնողափրկարարական աշխատանքները Շովիի աղետի գոտու հինգ տեղամասերում
Վրաստանի պաշտպանության ուժերի զինծառայողները Շովիում ակտիվորեն շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Զինվորական անձնակազմը շարունակում է աշխատել աղետի գոտու հինգ տեղամասերում։ Նրանք մի քանի անգամ սողանքի մակերեսին հետիոտնային կամուրջներ են կառուցել, և անհրաժեշտ է եղել կամուրջները տեղափոխել տարբեր վայրեր։
Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն, որոնողական աշխատանքների ընթացքում զինվորականները կիրառել են նաև մետաղորսիչ սարքեր, որոնք օգնում են պարզել սողանքի մեջ գտնվող տեխնիկայի գտնվելու վայրը։ Տեղում մոբիլիզացված է ՊԲ ծանր տեխնիկան։
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են Արևելյան և Արևմտյան հրամանատարությունների, մարտական ինժեներական ստորաբաժանումների, նյութատեխնիկական ապահովման հրամանատարության և Ազգային գվարդիայի 10-րդ կադրային բրիգադի 102-րդ տարածքային պաշտպանության գումարտակի զինծառայողները։ Զինվորական անձնակազմն ակտիվորեն իրականացնում է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներին աջակցելու միջոցառումներ։