Զինվորական անձնակազմը մարտի 3-ի առթիվ շնորհավորել է հերոսների մայրերին
Վրաստանի պաշտպանության բանակի զինծառայողները մարտի 3-ի կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար և խաղաղապահ առաքելություն կատարելիս զոհված զինծառայողների մայրերին։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում զինվորականներն այցելել են զոհված զինծառայողների ընտանիքներին։ Մայրերի տոնի առթիվ հերոսների ծնողներին ծաղկեփնջեր են նվիրել ու Վրաստանի պաշտպանության նախարարի շնորհավորական բացիկներ նվիրել։
Զինվորները ևս մեկ անգամ հիշել են իրենց ընկերների նվիրումն ու հայրենիքի առջև ունեցած ներդրումը։