Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները «Մեր բանակը» նախագծի շրջանակներում շարունակում են հանդիպումները աշակերտների հետ Վրաստանի ողջ տարածքում։
Ընթացիկ ուսումնական տարում, հանրակրթական դպրոցներին զուգահեռ, ծրագիրը հաջողությամբ իրականացվում է նաև մասնավոր դպրոցներում։
Պաշտպանության ուժերի գործող սպաներն ու սերժանտներն այցելել են Բաթումիի «Եվրո 2000» դպրոց և ավագ դպրոցի աշակերտներին ներածական զեկուցում են ներկայացրել պաշտպանության ուժերի մասին։ Զինվորները զրուցել են աշակերտներին հետաքրքրող հարցերի շուրջ և պատասխանել նրանց հարցերին։
Պաշտպանության նախարարության և կրթության, գիտության և երիտասարդության նախարարության համատեղ նախագիծը շարունակական է արդեն մի քանի տարի։ Նախագիծը նպատակ ունի խորացնել ռազմաքաղաքացիական հարաբերությունները և հանրահռչակել բանակը։
Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։