Զինված հարձակում Եգիպտոսում՝ ղպտիների եկեղեցու վրա
Զինված հարձակում Եգիպտոսում՝ ղպտիների եկեղեցու վրա

Զինված տղամարդը կրակ է բացել Կահիրեից հարավ գտնվող ղպտիների եկեղեցու վրա: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Նշվում է, որ կարգի պահապանները պատասխան կրակ են բացել եւ ոչնչացրել են հարձակվողին, որը փորձել է գրոհով վերցնել եկեղեցու շենքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ոստիկանության 3 աշխատակիցներ հարձակման հետեւանքով զոհվել են:

Եգիպտոսում ղպտիներն արդեն մեկ անգամ չԷ, որ ծայրահեղականների հարձակման զոհ են դառնում: Այսպես, ապրիլին 2 եկեղեցիների մոտ իրականացված պայթյունների հետեւանքով զոհվել է ավելի քան 40 մարդ: Մայիսին 2 ավտոբուսների վրա, որոնք ղպտի քրիստոնյաների էին տեղափոխում Եգիպտոսի Մինյայի նահանգում, զինված հարձակման զոհ է դարձել ավելի քան 30 մարդ:

Եգիպտոսում բնակվում Է շուրջ 9 միլիոն քրիստոնյա, նրանք առավելապես ղպտիներ են։