Զինված անձը ներխուժել է Բաթումիի Bank of Georgia-ի մասնաճյուղ, հարձակվողը ձերբակալված է
Բաթումիում զինված ավազակը ներխուժել է «Bank of Georgia»-ի մասնաճյուղերից մեկը։ Ականատեսների վկայությամբ՝ նա պահանջել է գումար ու փորձել պատանդ վերցնել, սակայն բանկի աշխատակիցները դիմադրություն են ցույց տվել, որից հետո հարձակվողը դիմել է փախուստի։ Նրան հետապնդել են ոստիկանները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ (կողոպուտ) և 236-րդ (ապօրինի զենք-զինամթերք գնելն ու պահելը) հոդվածներով, մեկ անձ ձերբակալվել է։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում։ Բանկի մասնաճյուղն այս պահին շարունակում է աշխատանքը։