Ժոզեֆ Բորելի և Գիորգի Գախարիայի միջև կայացել է հեռախոսազրույց, Վրաստանը կստանա ավելի քան 183 միլիոն եվրո
Ժոզեֆ Բորելի և Գիորգի Գախարիայի միջև կայացել է հեռախոսազրույց, Վրաստանը կստանա ավելի քան 183 միլիոն եվրո

Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ժոզեֆ Բորելի և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի միջև կայացել է հեռախոսազրույց:

Հեռախոսազրույցի մասին մամլո հաղորդագրությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական կայքէջում:

Մամլո հաղորդագրությունում ասվում է, որ ապրիլի 21-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են կորոնավիրուսի համավարակային պայթյունի առնչությամբ համավարակի դեմ պայքարի հարցերը և դրա սոցիալական և տնտեսական արդյունքները: Զրուցելիս նշվել է, որ Եվրամիությունը օգնության տեսքով Վրաստանին կհատկացնի 183 միլիոն եվրո:

«Ժոզեֆ Բորելին ընդգծել է Վրաստանի նկատմամբ Եվրամիության օգնությունն՝ այս ճգնաժամը հաղթահարելու գործում: Նոր կորոնավիրուսի արձագանքման շրջանակներում, Եվրամիությունն Արևելյան գործընկերություն 6 երկրներին հատկացրել է աջակցության փաթեթ: Ընդհանուր, 80 միլիոն եվրո քանակությամբ օգնությունը նպատակաուղղված է առողջապահության ոլորտում անհետաձգելի կարիքների համար, իսկ 883 միլիոն եվրոն՝ սոցիալական և տնտեսական իրավիճակի վերականգնման կարճաժամկետ կարիքները բավարարելու համար՝ այստեղից, օգնության տեսքով Վրաստանը կստանա ավելի քան 183 միլիոն եվրո»,- նշված է հայտարարութան մեջ:

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրամիության և Վրաստանի միջև գործող համընդգրկուն գործընկերությունը հաշվի առնելով, որը հիմնված է Ասոցացման պայմանագրի վրա, Եվրամիության գերագույն ներկայացուցիչը և Վրաստանի վարչապետը համաձայնել են, որ ապագայում էլ ավելի կամրապնդեն հարաբերությունները:

«Եվրամիությունը Վրաստանի բարեփոխումների գործընթացի հզոր աջակիցն է: Այն կայուն աջակցում է նաև երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է Եվրամիության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ: