Ժոզեֆ Բորել. Իմ որոշումը չէ` պետք է Վրաստանում անցկացվեն նոր ընտրություններ, թե՞ ոչ, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ-ն այս ընտրությունները համարում է ազատ և արդար
Ժոզեֆ Բորել. Իմ որոշումը չէ` պետք է Վրաստանում անցկացվեն նոր ընտրություններ, թե՞ ոչ, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ-ն այս ընտրությունները համարում է ազատ և արդար

«Ինձանից կախված չէ որոշում կայացնել, թե արդյոք պետք է անցկացվեն նոր ընտրություններ Վրաստանում, – ասաց Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության փոխնախագահ Ժոզեֆ Բորելը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ճեպազրույցում:

Վրացի լրագրողի այն հարցին, թե կարծում է, որ նոր խորհրդարանական ընտրությունները կարող են արդյունավետ լուծում լինել, Ժոզեֆ Բորելը ասաց, որ ԵԱՀԿ-ն Վրաստանում անցկացվող ընտրությունները համարում է ազատ և արդար:

«Իմ որոշումը չէ` պետք է Վրաստանում անցկացվեն նոր ընտրություններ, թե՞ ոչ: Ես միայն կարող եմ ասել, որ ԵԱՀԿ-ն այս ընտրությունները համարում է ազատ և արդար», – ասաց Ժոզեֆ Բորելը: