Ժողովրդավարության տեսանկյունից, Վրաստանը Եվրասիայում օրինակելի երկիր է.  Հերիթեյջ Ֆաունդեյշն
Ժողովրդավարության տեսանկյունից, Վրաստանը Եվրասիայում օրինակելի երկիր է.  Հերիթեյջ Ֆաունդեյշն

Ամերիկյան հետազոտող Հերիթեյջ Փաունդեյշն կազմակերպությունը,  հրապարակել է հինգ հիմնական առաջնահերթություն 2020 թվականին ԱՄՆ֊Վրաստանի միջև վերնագրով եզրահանգում։

Հաշվետվության հեղինակն է Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով հետազոտող Ալեքսիս Մրաչեկը։

Հաշվետվությունում նշված է, 2020 թվականը կարևոր է լինելու ԱՄՆ֊Վրաստանի հարաբերություններում։ 2020 թվականի հոկտեմբերին Վրաստանում անց են կացվելու խորհրդարանական ընտրություններ։ Ալեքսիս Մրաչեկը նշում է, որ հաշվի առնելով 2019 թվականի հանրահավաքները, ընտրությունները մեծ հավանականությամբ կլինեն աղմկոտ։

Հեղինակը գրում է, որ Վրաստանը մեծ նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Առաջին հերթին Վրաստանը դա ապացուցել է Աֆղանստանում և Իրաքում։