Ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված կազմակերպությունում չպետք է լինի այն երկրի տեղը, որը հարևանների դեմ վարում է ագրեսիվ քաղաքականություն. ՈՒկրաինացի պատգամավոր
Ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված կազմակերպությունում չպետք է լինի այն երկրի տեղը, որը հարևանների դեմ վարում է ագրեսիվ քաղաքականություն. ՈՒկրաինացի պատգամավոր

Ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված կազմակերպությունում չպետք է լինի այն երկրի տեղը, որը հարևանների դեմ վարում է ագրեսիվ քաղաքականություն,- այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ, հայտարարել է ուկրաինացի պատգամավոր, Օլեգ Մերեժկոն:

ՈՒկրաինացի պատգամավորի խոսքով, մեկ տարի առաջ կայացրած որոշումը, որ Ռուսաստանը վերադառնար Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, սխալ էր, քանի որ հույս կար որոշակի առաջընթացի, սակայն առաջընթացի փոխարեն Ռուսաստանում իրավիճակը վատթարանում է:

«Մեկ տարի առաջ սխալ որոշում կայացվեց, որով Ռուսաստանի պատվիրակությունը վերադարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով: Ակնկալվում էր, որ Ռուսաստանի կողմից որոշակի առաջընթաց կլինի, որ Ռուսաստանը փոխի իր ուղին և մոտեցումը մարդու իրավունքների նկատմամբ: Հիմա, մեկ տարի անց, մենք կարդում ենք, թե որտեղ է առաջընթացը: Պատասխանն այն է, որ առաջընթաց չկա: Ընդհակառակը, Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը վատթարանում է: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների վրա հիմնված կազմակերպությունում չպետք է տեղ լինի այն երկրի համար, որը համակարգված կերպով խախտում է մարդու իրավունքները, կատարում է ռազմական հանցագործություններ և իր հարևանների դեմ վարում է ագրեսիվ քաղաքականություն», – հայտարարել է Օլեգ Մերեժկոն: ,