Ժողովրդական պաշտպանը կոչ է անում համապատասխան գերատեսչություններին քայլեր ձեռնարկել կենսաթոշակային վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու ուղղությամբ
Ժողովրդական պաշտպանը կոչ է անում համապատասխան գերատեսչություններին քայլեր ձեռնարկել կենսաթոշակային վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու ուղղությամբ

Ժողովրդական պաշտպանը կոչ է անում համապատասխան գերատեսչություններին քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու սոցիալական վարկերի տոկոսադրույքը,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը։

Ժողովրդական պաշտպանը ընդհանուր առաջարկով դիմել է բանկային ծառայությունների մատուցման պայմանները սահմանող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին, Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին, ՀԻԻԱ Սոցիալական ծառայությունների գործակալության տնօրենի պաշտոնակատարին և Վրաստանի Ազգային բանկի նախագահին և պահանջել է նվազեցնել տոկոսադրույքը: Հարցը ուսումնասիրելուց պարզվել է, որ «Լիբերթի Բանկ»-ի տոկոսադրույքը որոշելիս հաշվի չի առնում սոցիալական վարկերից օգտվողների սոցիալ-տնտեսական տարբեր կարգավիճակը, ինչը այդ անձանց անհիմն անբարենպաստ դրության մեջ է դնում:

Ժողովրդական պաշտպանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սոցիալական վարկերի շահառուներ են հանդիսանում, ծանր տնտեսական վիճակում գտնվող անձինք, աղքատ ընտանիքները, վետերանները, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, թոշակառուները և պետական ​​օգնություն ստացող այլ անձինք, որոնց հիմնական նպատակը անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու նրանց ապրուստի տարրական միջոցներով ապահովելն է (կենսական)։ Ընդ որում, բնակչության այս հատվածը ստիպված է վարկը մարել պետական ​​օժանդակությամբ։ Իսկ սահմանված տոկոսադրույքի (30.69%) արդյունքում բանկին վերադարձվելիք գումարն ի վերջո մոտ 75%-ով ավելի կլինի սկզբնական գումարից։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով իրավահավասարության սկզբունքը, Ժողովրդական պաշտպանը կոչ է արել համապատասխան գերատեսչություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել սոցիալական վարկերի տոկոսադրույքը նվազեցնելու ուղղությամբ», – հայտնում են Ժողովրդական պաշտպանի գրասենյակից։