Ժողովրդական պաշտպան. ԶԼՄ-ների ներկայացուցիչների գաղտնալսման պրակտիկան վատ ազդեցություն ունի լրագրողների կողմից խոսքի ազատության լիարժեք օգտագործման վրա
Ժողովրդական պաշտպան. ԶԼՄ-ների ներկայացուցիչների գաղտնալսման պրակտիկան վատ ազդեցություն ունի լրագրողների կողմից խոսքի ազատության լիարժեք օգտագործման վրա

Վրաստանի ժողովրդական պաշտպանը հայտարարությամբ է արձագանքում լրատվամիջոցների ներկայացուցիչների հնարավոր չարտոնված գաղտնալսման փաստին:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ժողովրդական պաշտպանն ակտիվորեն հետևելու է «Մթավարի ալիքի» աշխատակիցների հնարավոր գաղտնալսման վերաբերյալ հատուկ քննչական ծառայության կողմից սկսված քննությանը և կոչ է անում քննչական ծառայությանը պարբերաբար և ակտիվորեն տեղեկացնել հանրությանը նախաքննության ընթացքի մասին։

«2022 թվականի հուլիսի 13-ին ԶԼՄ-ներում հրապարակվել է աուդիո ձայնագրություն, որը ցույց է տալիս «Մթավարի ալիքի» «Post Factum» հաղորդաշարի պլանավորման գործընթացը և պարունակում է տեղեկատվություն լրագրողների գաղտնի աղբյուրի մասին։ Սա առաջին անգամը չէ, որ հայտնի է դառնում լրատվամիջոցների ներկայացուցիչների ենթադրյալ անօրինական գաղտնալսման մասին։

Ժողովրդական պաշտպանը մտահոգիչ է համարում քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների հնարավոր չարտոնված գաղտնալսման և ձայնագրման մասին տեղեկությունները, ինչը բացասաբար է անդրադառնում վերջին շրջանում լրատվամիջոցների ազատության որակի առանց այն էլ վատթարացող վիճակի վրա։ Այս տեսանկյունից հատկապես ուշագրավ է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ երկրում ստեղծված վտանգավոր ու թշնամական միջավայրը:

Այսպիսով, ժողովրդական պաշտպանն ակտիվորեն կհետեւի «Մթավարի ալիքի» աշխատակիցների հնարավոր գաղտնալսման վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում սկսված քննությանը և քննչական ծառայությանը կոչ է անում պարբերաբար, ակտիվորեն տեղեկացնել հանրությանը նախաքննության ընթացքի մասին»,- ասված է հայտարարության մեջ։