Ժողովրդական պաշտպան. Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարանող և խտրական վերաբերմունք արտահայտող հայտարարություններից
Ժողովրդական պաշտպան. Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարանող և խտրական վերաբերմունք արտահայտող հայտարարություններից

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հայտարարություն է տարածել և կոչ է անում բոլորին զերծ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարանող և խտրական վերաբերմունք արտահայտող հայտարարություններից։

Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ՝ մտահոգիչ են քաղաքական և հասարակական գործիչների կողմից ատելության խոսք պարունակող հայտարարությունները, որոնք ամրապնդում են առկա կարծրատիպերը և նպաստում սխալ վերաբերմունքի ձևավորմանը։

«Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է քաղաքական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, որոնք խարան են պարունակում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանը բազմիցս մատնանշում է, որ «աուտիզմ» տերմինի նվաստացուցիչ համատեքստում հիշատակումն անընդունելի է, քանի որ այն նպաստում է հասարակության մեջ արմատացած սոցիալական խարանի և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ թյուր պատկերացումների ամրապնդմանը, հանգեցնում է հասարակության օտարմանը և ստեղծում է վտանգ, որ նրանք հետագայում կարող են ենթարկվել խտրականության։ Բացի այդ, հասարակության մեջ ձևավորված սխալ կարծրատիպային հայացքները լուրջ հոգե-հուզական տրավմա են պատճառում հաշմանդամներին և նրանց ընտանիքի անդամներին:

Հաշմանդամություն ունեցող մարդիկ, այդ թվում՝ աուտիզմով և հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները, դեռևս խիստ խարանված և կարծրատիպային են Վրաստանում, ինչի պատճառով նրանք հաճախ դառնում են խտրականության զոհ՝ օգտվելով մարդու հիմնական իրավունքներից և ազատություններից: Այս ֆոնին հատկապես մտահոգիչ են քաղաքական և հասարակական գործիչների կողմից ատելության խոսք պարունակող հայտարարությունները, որոնք էլ ավելի են ամրապնդում առկա կարծրատիպերը և նպաստում սխալ վերաբերմունքի ձևավորմանը։ Քաղաքական և հասարակական գործիչները հատուկ պարտավորություն ունեն չանել կեղծ, կարծրատիպային հայտարարություններ և չօգտագործել ատելության խոսք հանրային քաղաքական բանավեճերում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի» 8-րդ հոդվածը անդամ պետություններին պարտավորեցնում է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության հարգումը։ Ըստ այդմ, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կարևոր է համարում պետության կողմից հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացումը և կոչ է անում բոլորին զերծ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարան և խտրական վերաբերմունք պարունակող հայտարարություններից»,- ասված է Ժողովրդական պաշտպանի հայտարարության մեջ։