Ժողիվրդական պաշտպանն անընդունելի է համարում մինչև նախաքննության ավարտը պաշտոնյայի անձնական կյանքի իրավունքով պաշտպանվող տարածքում կոպիտ միջամտությունը, հատկապես երբ չի հաստատվել լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության իսկությունը
Ժողիվրդական պաշտպանն անընդունելի է համարում մինչև նախաքննության ավարտը պաշտոնյայի անձնական կյանքի իրավունքով պաշտպանվող տարածքում կոպիտ միջամտությունը, հատկապես երբ չի հաստատվել լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության իսկությունը

Ժողովրդական պաշտպանը կոչ է անում հանրությանը զերծ մնալ հանրային տարածքում քրեակատարողական ծառայության ներկայացուցչի հասցեին վիրավորական գրություններ և պաստառներ տեղադրելուց, որոնք կարող են խրախուսել երեխայի նկատմամբ բռնությունը, ահաբեկումը կամ այլ գործողություններ,- ասված է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հայտարարության մեջ։

Ժողովրդական պաշտպանն անընդունելի է համարում նման զանգվածային և կոպիտ միջամտությունը պաշտոնյայի անձնական կյանքի իրավունքով պաշտպանված տարածքում մինչև նախաքննության ավարտը, հատկապես այն պայմաններում, երբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության իսկությունը չի հաստատվել։

«Ինչպես հայտնի է հանրությանը, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քրեակատարողական ծառայության թիվ 18 բուժհաստատություն տեղափոխվելուց հետո մատնանշել է իր նկատմամբ հնարավոր բանավոր վիրավորանքի մասին։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են այս արարքի հնարավոր հեղինակի մասին, ով, ըստ նրանց, քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից է։ Արդյունքում՝ բացահայտված անձին և՛ բաց հանրային տարածքում, և՛ նրա բնակելի շենքում տարածվել են վիրավորական և վարկաբեկող գրություններ և պաստառներ։

Հատկանշական է, որ այս փուլում պետական ​​տեսուչը հետաքննում է Վրաստանի երրորդ նախագահի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքը։ Ելնելով վերոգրյալից՝ ժողովրդական պաշտպանն անընդունելի է համարում նման զանգվածային և կոպիտ միջամտությունը պաշտոնյայի անձնական կյանքի իրավունքով պաշտպանվող տարածքում մինչև նախաքննության ավարտը, հատկապես այն պայմաններում, երբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության իսկությունը չի հաստատվել։ Միևնույն ժամանակ, ժողովրդական պաշտպանը վերահաստատում է արտահայտման հասցեատիրոջ ընտանիքում ապրող անչափահասի հոգե-հուզական վիճակի պաշտպանության անհրաժեշտությունը և, ելնելով նրա շահերից, կոչ է անում հանրությանը զերծ մնալ վիրավորական գրություններ տեղադրելուց, – նշված է ժողովրդական պաշտպանի հայտարարության մեջ: