Ժնևյան բանակցություններում կենտրոնացանք տեղաշարժի ազատության, կրթության իրավունքի սահմանափակման, էթնիկական խտրականության հարցերին, և խստորեն պահանջեցինք ազատ արձակել Իրակլի Բեբուային
Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Բեքա Ձամաշվիլին ասում է, որ Ժնևյան բանակցությունների 54-րդ փուլում վրացական պատվիրակությունը բարձրացրել է բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը:
«Մենք քննարկում ենք Ժնեւի բանակցությունների ձեւաչափը` զուգահեռաբար բոլոր այն միջազգային ձեւաչափերին, որոնք ունի Վրաստանը՝ օկուպացված տարածքներում մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Ուստի մենք միշտ շեշտում ենք, որ այդ հարցերը լուծվեն Ժնևում, և եթե այդ հարցերն այստեղ չլուծվեն, ապա մենք անպայման կօգտագործենք միջազգային դատարանների մեխանիզմները», – ասաց Բեքա Ձամաշվիլին:
Նրա խոսքով, ինչպես հայտնի է, ինքը բողոք է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ շարունակական օկուպացիայի գործով, եւ բոլոր միջադեպերը ինքնաբերաբար կգնան Ստրասբուրգի դատարան:
«Սա այն դեպքում, երբ այս հարցերը չեն կարող լուծվել այստեղ: Այդպես էր Տատունաշվիլիի դեպքում: Վրացական կողմն այս հարցը բազմիցս բարձրացրել է բանակցությունների օրակարգ, սակայն քանի որ այս հարցը չի կարող լուծվել այս ձեւաչափով, այժմ քննարկումը կշարունակվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչ վերաբերում է ընդհանուր օրակարգին, մենք միշտ բարձրացնում ենք մարդասիրական խնդիրները: Այսօր մենք հատուկ ուշադրություն դարձրեցինք տեղաշարժի ազատության, կրթության իրավունքի սահմանափակման, էթնիկ խտրականության հարցերին, և Իրակլի Բեբուայի գործը, ով երկար ժամանակ անօրինական կալանքի տակ է, առանձին կարևորվեց, ուստի մենք խստորեն պահանջեցինք նրա ազատ արձակումը», – ասել է Բեքա Ձամաշվիլին: