Ժնևյան բանակցությունների 43-րդ փուլի հիմնական մասը տրամադրվելու է ուժ չկիրառելու մասին համատեղ հայտարարության մշակմանը
Ժնևյան բանակցությունների 43-րդ փուլի հիմնական մասը տրամադրվելու է ուժ չկիրառելու մասին համատեղ հայտարարության մշակմանը

Ժնևյան բանակցությունների 43-րդ փուլի հիմնական մասը տրամադրվելու է ուժ չկիրառելու մասին համատեղ հայտարարության մշակմանը: Փաստաթղթի վրա աշխատանքը ընթանում է արդեն 6 տարի:

Ինչպես նշում են Վրաստանի պատվիրակության անդամները, վերջին ժամանակաշրջանում տեքստի կապակցությամբ նկատվում են որոշակի առաջխաղացումներ:

Աժաջին ալիքի հետ այս հարցով զրուցել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան: Նրա խոսքերով տեքստը գոյություն ունի, սակայն մշտապես ենթարկվում է փոփոխության:

«Տեքստը գոյություն ունի, սակայն մշտապես ենթարկվում է փոփոխության: Մարտի 27-28-ին մենք քննարկելու ենք այդ հարցը, այս պահին ձեռնպահ կմնամ որևէ բան ասելուց և չեմ կարող ասել կընդունվի այդ փաստաթուղթը 43-րդ փուլի ժամանակ թե ոչ»,-ասել է Դոնդուան:

Վրաստանի արտգործփոխնախարարի հայտարարությամբ, այդ փաստաթուղթը վրացական կողը ընդունում է, որպես շարժ նոր գործողությունների համար:

«Այս գործողությունը 2008 թվականի օգոստոսի 12-ի վրաց-ռուսական համաձայնության իրականացումն է, որը ցավոք դեռևս կատարված չէ, քանզի Ռուսաստանը չի դուրսբերում իր զորքերը Վրաստանի տարածքներից: Հենց այս փաստաթուղթը ծառայում է այդ պարտավորությունների կատարմանը: Այն բանի համար, որ կատարվի 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնությունը, պետք է բռնազավթված տարածաշրջաններում ստեղծվեն անվտանգության միջազգային մեխանիզմներ»,-հայտարարել է Դավիթ Դոնդուան:

Բանակցությունների հերթական 43-րդ փուլը անց է կացվելու մարտի 27-28-ին, սակայն ոչձևական բանակցությունները մեկնարկել են երեկ:

Այսօր ծրագրվում է հանդիպում ԱՄՆ-ի պատվիրակության հետ: