Ժնևում այսօր մեկնարկելու է միջազգային բանակցությունների 45-րդ փուլը
Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակում այսօր մեկնարկելու է միջազգային բանակցությունների 45-րդ փուլը:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան, բանակցությունների հերթական փուլում խոսելու են Վրաստանի քաղաքացիների առևանգման փաստերի շուրջ:
«Մենք զրուցելու ենք այն թեմաների մասին, որոնք այսօր հրատապ են: Դրանք Վրաստանի քաղաքացիների առևանգման դեպքերն են: Պարտադիր պետք է զրուցենք Մայա Օթինաշվիլու և երկու օր առաջ Վրաստանի ևս մեկ քաղաքացու ձերբակալության մասին»,- նշել է Դավիթ Դոնդուան:
Ժնևի միջազգային բանակցությունները մեկնարկելու են այսօր և ավարտվելու՝ հոկտեմբերի 10-ին: