Ժնևում այս ամսվա ավարտին նախատեսված բանակցությունների փուլում կընդունեն հռչակագիր
Ռուսական մամուլը ռուսական դիվանագիտական աղբյուրների վրա հենվելով տարածել է տեղեկություն, որ Ժնևում այս ամսվա ավարտին նախատեսված բանակցությունների փուլում Վրաստանը, այսպես կոչված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգների և Ժնևի բանակցությունների համանախագահները կընդունեն հռչակագիրը, որի համաձայն Ժնևի բանակցությունների մասնակից բոլոր կողմերը կհրաժարվեն միմյանց հետ հարաբերությունում ուժ կիրառելուց,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը, Գրիգոլ Վաշաձեն՝ մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, ռուսական ԶԼՄ-ները հենվելով ռուսական դիվանագիտական աղբյուրների վրա կիրառում են այն բառապաշարը, որին ընտելացած է, սակայն դրան հետևել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության բավականին «մտահոգված մեկնաբանությունները», որոնք խոսում են այն մասին, որ Վրաստանի պատվիրակությունը Ժնևի բանակցություններին չեղարկել է Ռուսաստանի պահանջը, որը «Ազգային շարժման» դիրքորոշումն էր այս խորհրդակցությունների առաջին օրից: