Ժնևի համանախագահները գտնվում են Էրգնեթիում
Ժնևի համանախագահները գտնվում են Էրգնեթիում

Ժնևի համանախագահները նախատեսում են մուտք գործել բռնազավթված Ցխինվալիի տարածք,- այս մասին հայտնի է դարձել Առաջին ալիքին:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, նրանք արդեն գտնվում են Էրգնեթիում:

Հայտնի չէ, թե համանախագահներն ում հետ կանցկացնեն հանդիպում, սակայն հավանաբար, քննարկման թեման լինելու է Արչիլ Տատունաշվիլին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Ժնևի համանախագահները այսօր պետք է ժամանեին Ցխինվալի: