Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհին երթեւեկությունը վերականգնվել է հատուկ ռեժիմով
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհին երթեւեկությունը վերականգնվել է հատուկ ռեժիմով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ժինվալի-Բարիսախո-Շատիլի կմ1-կմ22 ներքին պետական նշանակության ճանապարհի բոլոր տեսակի երթևեկությունն ազատ է, իսկ կմ22-կմ106 հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,- ասված է հաղորդագրությունում։