Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի որոշ հատվածներում արգելվել է երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ ներքին պետական նշանակության Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի 20-րդ և 22-րդ կիլոմետրերում սողանքներ են զարգացել։
Գերատեսչությունից հայտնում են, որ վերոգրյալով պայմանավորված՝ մինչև սողանքի վերացման միջոցառումները ճանապարհի նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Միաժամանակ երեկ՝ հունիսի 29-ին, Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի 77-րդ կմ-ում տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, ինչի պատճառով 70-106կմ հատվածով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։