Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի առանձին հատվածներում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել
Հորդառատ անձրևի հետևանքով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի 77-րդ և 90-րդ կիլոմետրերին տեղացած հողի և ժայռերի զանգվածի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կմ 77-կմ106:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Նույն մայրուղու կմ20-կմ77 հատվածում թույլատրվում է միայն արագընթաց մեքենաների տեղաշարժը, իսկ կմ1-կմ20 հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաները կարող են ազատ տեղաշարժվել»,- նշված է տեղեկության մեջ: