Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի 90-րդ կմ-ին երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի 90-րդ կմ-ին երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում Ժինվալի-Բարիսախո-Շատիլի միջպետական ավտոճանապարհի 90-րդ կմ-ում (Գուրո ժայռեր) երթևեկությունը վերականգնվել է միակողմանի կարգով:

«Երթևեկելի մասի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւի հետեւանքով նշված հատվածում փլուզվել է ժայռաբեկորի զանգված, ինչի պատճառով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը»,- նշված է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։