Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումներ են գործում
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումներ են գործում

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի միջպետական նշանակության ավտոճանապարհի 67-106 կմ հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: (Կախմատի-Շատիլի գյուղ)։ Նույն մայրուղու 53-67 կմ (Կորշա գյուղ-Կախմատի գյուղ) հատվածով թույլատրվում է երթևեկել միայն բարձր անցողիկ ավտոտրանսպորտային միջոցներին (երկու և ավելի կամուրջներով): Մինչդեռ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։

Ավտոճանապարհի 1-53 կմ (Ժինվալի-Կորշա) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։