Ժիգիմանտաս Պավիլյոնիսը Վրաստան այցի մասին պարզաբանումների համար կանչվել է Լիտվայի օրենսդիր մարմին
Ժիգիմանտաս Պավիլյոնիսը Վրաստան այցի մասին պարզաբանումների համար կանչվել է Լիտվայի օրենսդիր մարմին

Լիտվայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, Ժիգիմանտաս Պավիլյոնիսը Վրաստան այցի մասին պարզաբանումների համար կանչվել է Լիտվայի օրենսդիր մարմին: Համապատասխան որոշումն այսօր կայացրել է Սեյմի խորհուրդը: Ժիգիմինտաս Պավիլյոնիսի այցի վերաբերյալ հարցեր են առաջացել Լիտվայի Սեյմի փոխխոսնակների մոտ:

«Վրաստանի հետ մեր հարաբերությունները միշտ հիմնված են եղել փոխադարձ հարգանքի վրա: Ժիգիմանտաս Պավիլյոնիսը որոշել է խելք սովորեցնել Վրաստանին, պաշտպանելով մի կողմին և մեղադրելով մյուսին», – հայտարարել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ, Հուլիուս Սաբատաուսկասը:

Բացի այդ, ըստ լիտվական լրատվամիջոցների, Պավիլյոնիսի Վրաստան կատարած այցի մասին մեկնաբանություն է արել նաև, Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենը: Նրա խոսքով, այցի ընթացքում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պետք է դիվանագետորեն վարվեր: Նրա խոսքով ՝ Պավիլիոնիսի ցանկացած հայտարարություն կարող է օգտագործվել «անբարյացակամ ուժերի» կողմից, վնասելու համար Լիտվայի և Վրաստանի հարաբերությունները:

«Ակընհայտ է, որ եթե նույնիսկ Պավիլյոնիսն ուներ անձնական դիրքորոշում, ապա նա Վրաստան կատարած այցի ժամանակ պետք է վարվեր դիվանագետորեն», – ասել է Լիտվայի խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Վրաստանում էր գտնվում անցած հանգստյան օրերին: