Ժան-Նուել Բարոն հայտարարում է, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ի հետ համադրմամբ, փորձում է պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթը

10:36, 02.05.2025

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը փորձում է ԱՄՆ-ի հետ համադրությամբ պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթը։

Բարոն հաստատել է, որ Եվրամիությունը արդեն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը հիշատակել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ և նշել է, որ Եվրամիությունը փորձում է համակարգել իր որոշումները ԱՄՆ-ի հետ։

«Մենք, եվրոպացիներս, այս ամերիկյան նախաձեռնությանը կմիանանք պատժամիջոցների 17-րդ փաթեթով։ Երեկ Լինդսի Գրեհեմին խոստացա, որ կփորձենք համաձայնեցնել ինչպես բովանդակությունը, այնպես էլ այս երկու պատժամիջոցային փաթեթների ժամկետները», – հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ժան-Նուել Բարոյի խոսքով՝ այժմ «Ուկրաինայում խաղաղության միակ խոչընդոտող գործոնը Վլադիմիր Պուտինն է»։

Նմանատիպ