Ժան-Նոել Բարո. Մենք հույս ունենք, որ Վրաստանը կկարողանա վերադառնալ եվրոպական ուղուն, որին ձգտում է վրաց ժողովուրդը, մենք կոչ ենք անում կառավարությանը լսել ժողովրդի ձգտումները
Ժան-Նոել Բարո. Մենք հույս ունենք, որ Վրաստանը կկարողանա վերադառնալ եվրոպական ուղուն, որին ձգտում է վրաց ժողովուրդը, մենք կոչ ենք անում կառավարությանը լսել ժողովրդի ձգտումները

«Մենք հույս ունենք, որ Վրաստանը կկարողանա վերադառնալ այն եվրոպական ուղուն, որին ձգտում է վրաց ժողովուրդը», – ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան կոչ է արել Վրաստանի կառավարությանը լսել իր ժողովրդի ձգտումները։

«Մենք նաև դատապարտել ենք վերջին որոշ որոշումներ և կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը լսել իր ժողովրդի ձգտումները», – ասել է Ժան-Նոել Բարոն։