Ժան-Լյուկ Մելանշոն – Կարծում եմ՝ Էմանուել Մակրոնը կգիտակցի, որ այս ակցիաները տեղի են ունենալու ամեն շաբաթ, և ժամանակն է գնալ զիջումների, դադարեցրեք մարդկանց իրար դեմ հանելու փորձերը

19:06, 24.10.2026
Ֆրանսիայի ծայրահեղ ձախակողմյան «Ոչ ենթակա Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է անում գնալ զիջումների։
Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ ունեցած ելույթում Մելանշոնը հայտարարել է, որ նմանատիպ բողոքի ակցիաները տեղի են ունենալու ամեն շաբաթ։
«Մենք տեսնում ենք մասշտաբային ժողովրդական բողոք, որն աչքի է ընկնում հավաքական կարգապահությամբ և զսպվածությամբ։ Կարծում եմ՝ Էմանուել Մակրոնը կգիտակցի, որ այս ակցիաները տեղի են ունենալու ամեն շաբաթ, և ժամանակն է գնալ զիջումների։ Կրակի վրա յուղ մի լցրեք, դադարեցրեք մարդկանց իրար դեմ հանելու փորձերը», – հայտարարել է Մելանշոնը։
Բացի այդ, Մելանշոնը հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի նախագահը չպատասխանի ակցիայի մասնակիցների պահանջներին, նոյեմբերի 5-ին երկրում տեղի կունենա համընդհանուր գործադուլ։

Նմանատիպ