Ժան-Կլոդ Յունկեր. Ես չորս տարի ձեռնամարտի մեջ էի Թրամփի հետ, դա հեշտ չէր
Ժան-Կլոդ Յունկեր. Ես չորս տարի ձեռնամարտի մեջ էի Թրամփի հետ, դա հեշտ չէր

Ես չորս տարի ձեռնամարտի մեջ էի Թրամփի հետ, դա հեշտ չէր,- ասել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

«Քանի որ ամերիկացիները գիտեն, որ մենք թույլ ենք պաշտպանության առումով, նրանք որոշակի միջոցներ են ձեռնարկում Եվրոպայի հետ հարաբերություններում»,- ասել է Ժան Կլոդ Յունկերը։

Եվրահանձնաժողովի նախկին նախագահը նշել է նաեւ, որ Դոնալդ Թրամփի խոսքերը հաճախ թեժ օդ են, եւ Թրամփի ասած ամեն ինչ չէ, որ իրականանում է։

Յունկերը, ով Եվրահանձնաժողովի նախագահն էր 2014-ից 2019 թվականներին, դեմ էր Թրամփի առևտրային քաղաքականությանը, ինչպիսիք են ներմուծվող պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի զգալի մաքսատուրքերը: