Ժամը 13:00-ից 19:00-ն Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչ պատճառով 13:00-ից մինչև 19:00-ն բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է:
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը երթևեկել սարքին տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։