Ժամը 12:00-ից 19:00-ն Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է: Ժամը 12:00-ից 19:00-ն նշված հատվածում երթևեկությունը արգելված է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։
Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։ Ճանապարհների դեպարտամենտը բնակչությանը կոչ է անում երթևեկել սարքի ավտոտրանսպորտով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։