Ժամը 12:00-ի տվյալներով, միջանկյալ ընտրություններին ամենաբարձր ակտիվությունը Սագարեջոյում է. ԿԸՀ
Ժամը 12:00-ի տվյալներով, միջանկյալ ընտրություններին ամենաբարձր ակտիվությունը Սագարեջոյում է. ԿԸՀ

Միջանկյալ ընտրություններին ժամը 12:00-ի տվյալներով ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սագարեջոյում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների ակտիվությունը Թբիլիսիում, Մթածմինդայի N1 մեծամասնական շրջանում կազմել է 10,4 տոկոս: Ամենաբարձր ակտիվությունը Սագարեջոյում է, որտեղ սեփական ընտրությունը կատարել է բնակչության 35,7 տոկոսը:

Այլ շրջաններում ակտիվությունը հետևյալն է. Ախմետա – 18,4 %, Մարնեուլի –  14 % , Ադիգենի –  23,1 % , Զեստափոնի – 16,5 % , Ճիաթուրա – 17,6 % , Տղիբուլի – 17,7% , Ծղալտուբո –22,2 % , Օզուրգեթի – 17,8 % , Զուգդիդի – 20,1% , Խուլո – 19,5 % :

Վրաստանի հինգ մունիցիպալիտետում ընթանում են քաղաքապետի ընտրություններ: Մարնեուլիում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Խուլոյում և Զուգդիդիում ընտրողները մեկ անգամ ևս պետք է ընտրեն իրենց քաղաքապետին: Զուգահեռաբար Վրաստանի 8 մունիցիպալիտետում՝ Սագարեջոյում, Ադիգենիում, Ախմետայում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Տղիբուլիում, Ծղալտուբոյում և Օզուրգեթիում ընտրում են սակրեբուլոների մեծամասնական պատգամավորների: