Ժամանակն է, հաշվի առնելով վրաց ժողովրդի շահերը, արվեն անհրաժեշտ փոխզիջումներ, Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությամբ, իր ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան ՝ միջնորդությունը շարունակելու համար:
Այս մասին Շառլ Միշելը գրել է իր Թվիթերի էջում:
«Մենք ամփոփեցինք Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում ձեռք բերված առաջընթացը: Ժամանակն է, հաշվի առնելով վրաց ժողովրդի շահերը, արվեն անհրաժեշտ փոխզիջումներ, Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան», – գրել է Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը Վրաստան էր ժամանել մարտի 12-ին: Նրան, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանձնարարվել էր միջնորդություն, Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև:
Դանիելսոնը մարտի 12-14-ին հանդիպել է ինչպես իշխող թիմի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Դրանից հետո Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչը երկարացրեց այցը: Իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել համատեղ հանդիպումներ, սակայն ապարդյուն:
Դանիելսոնը Վրաստանը լքեց մարտի 19-ին:
Մեկնելուց առաջ կայացած մամուլի ասուլիսում Քրիստիան Դանիելսոնը հույս հայտնեց, որ կողմերը պատրաստ կլինեն փոխզիջման, ինչը հնարավորություն կտա արդյունքի հասնել:
Նրա խոսքով, նա կվերադառնա Բրյուսել և ամեն ինչ կզեկուցի Շառլ Միշելին:
https://twitter.com/eucopresident/status/1374039951785005069?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1374039951785005069%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fsharl-misheli-droa-gaketdes-aucilebeli-kompromisebi-kristian-danielsoni-mediaciis-gasagrdzeleblad-saqartveloshi-dabrundeba%2F