Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ձևաորման հարցով կոնսուլտացիաներ են ընթանում խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության միջև
Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ձևաորման հարցով կոնսուլտացիաներ են ընթանում խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության միջև

Խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության միջև փակ դռների ետևում ընթանում են կոնսուլտացիաներ: Կողմերը պետք է համաձայնեցնեն ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի աշխատանքային պլանը և կազմը:

Արդեն հայտարարված է, որ 17 անդամից բաղկացած հանձնաժողովի մեծամասնությունը, նվազագույնը 9 ներկայացուցիչ, ունենալու են խորհրդարանային ընդիմության ներկայացուցիչները: Սակայն «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները գտնում են, որ նվազագույն՝ 9 տեղը պետք է հատկացվի հենց նրանց քաղաքական ուժին, իսկ մնացած ութը այլ քաղաքական կուսակցություններին, այդ թվում խորհրդարանային մեծամասնությանը:

Կհասնեն այս հարցերի շուրջ համաձայնության կողմերը թե ոչ պարզ կլինի հանդիպման ավարտից հետո:

Ընթացող կոնսուլտացիաներին չեն մասնակցում «միասնական ազգային շարժման» անդամները, որոնք հանձնաժողովում աշխատելուց հրաժարվել են անձամբ: