Զեստափոնիում սպանության համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
Զեստափոնիում սպանության համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար։

Քննչական գործակալության տվյալներով՝ ՆԳ նախարարության կատարած քննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 30-ին Զեստափոնի մունիցիպալիտետի Ծիփլավակե գյուղում մեղադրյալը վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակոցով վիրավորել է տուժողին։ Ստացած վնասվածքների հետեւանքով տուժածը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։

«Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ»,- ասված է դատախազության տեղեկատվության մեջ։