Զենքը դրվում էր անձամբ Գուրամ Դոնաձեի ցուցմունքով. Բուտա Ռոբաքիձեի ընկերը
Զենքը դրվում էր անձամբ Գուրամ Դոնաձեի ցուցմունքով. Բուտա Ռոբաքիձեի ընկերը

«Չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները՝ Դոնաձեն, Միքաձեն և այլոք չեն հայտնվի ճաղերի ետևում: Բոլորս միասին պայքարելու ենք մինչև վերջ»,- այս հայտարարությունը Բուտա Ռոբաքիձեի ընկերը, այսպես կոչված հատուկ գործողության ժամանակ ձերբակալված, Իրակլի Գվելեսիանին արել է «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

Մակա Ցինցաձեի հարցին, թե ինչ նշանակություն ունի նրանց համար այս գործը, Գվելեսիանին պատասխանել է.

«Այս գործը մեր ամբողջ կյանքն է և այս գործը պետք է հասցնենք մինչև վերջ, մինչ այդ ոչ Բուտայի ընտանիքը, ոչ էլ մենք չենք հանգստանալու»:

Հաղորդավարը հարցրել է նաև, թե ով էր ղեկավարում հատուկ գործողությունը:

«Ողջ գործընթացները ղեկավարում էր Գուրամ Դոնաձեն: Նա էր ասում թե ում մոտ պետք է դնեին զենքը, թե ինչպես նկարահանեին: Անձամբ ինձ մոտ բերեցին փոքր ատրճանակ: Դրանից հետո տեսախցիկը ուղղեցին իմ կողմ և սկսեցին նկարահանել: Բուտայի մոտ տարան հրազեն և այդպես նկարահանեցին: Դոնաձեն և Միքաձեն միասին էին և ղեկավարում էին բոլոր գործողությունները»,-հայտարարել է Գվելեսիանին:

Նա նշել է նաև, որ ոստիկանական բաժանմունքում ընկերներին ստիպում էին ճանաչել, որ հենց իրենք են սպանել Բուտա Ռոբաքիձեին:

«Մեզ ասացին, որ պետք է ճանաչենք Բուտայի սպանությունը և մենք հրաժարվեցինք, դրանից հետո հատուկ ջոկատայինները մեզ ծեծի ենթարկեցին: Բացի այդ մեզ սպառնում էին զենքով»,-ասել է Գվելեսիանին: