Զեմո Փոնիճալայում պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակից փրկարարներին փոխանցվելու է դրամական պարգև
Զեմո Փոնիճալայում պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակից փրկարարներին փոխանցվելու է դրամական պարգև,-այս մասին հայտարարել է, արտակարգ իրավիճակների կառավարման ղեկավարի պաշտոնակատար Շալվա Խուցիշվիլին:
Որոնողական աշխատանքներին մասնակից, մոտ 50 փրկարարի այսօր հանդիպել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետը շնորհակալություն է հայտնել իրականացրած աշխատանքի համար:
«Մենք վարչապետի ենթակայության տակ ենք և մշտապես զգում ենք նրա աջակցությունը, որը արտահայտվում է նաև բյուջեի մեծացմամբ: Իրականում այսօրվա հանդիպումը ծառայում էր նրան, որ ցուցաբերվեր վարչապետի աջակցությունը: Զուգահեռաբար մենք աշխատում ենք, որ բնակչությունը անվտանգ մտնի իր բնակելի տարածք և դուրս բերի պետքական իրերը:
Ինչ վերաբերում է դրամական պարգևին, դա հաստատված պրակտիկա է, որ բոլոր փրկարարները, որոնք մասնակցել են համապատասխան օպերացիաներին, պարգևատրվեն և այդ պրակտիկան շարունակվելու է»,-հայտարարել է Խուցիշվիլին:
Նրա խոսքերով, այժմ համապատասխան ծառայությունները իրականացնում են շենքի ամրացման աշխատանքներ, սակայն եթե նրանց հարկավոր լինի արտակարգ իրավիճակների ծառայության օգնությունը, ապա մենք պատրաստ ենք օգնելու:
Թբիլիսիում, Զեմո Փոնիճալայում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Գոյություն ունեցող լրատվությամբ, պայթյունը առաջացել է բնական զագի կուտակման պատճառով, որի հետևանքով փլուզվել է բնակելի տան 4-րդ և երրորդ հարկը: Երեք տուժած մինչև այժմ գտնվում է այրվածքների կենտրոնում, նրանց վիճակը բավարար է: Փրկարարները 7 ժամվա ընթացքում փլատակների տակ որոնում էին մի երիտասարդ կնոջ և երեխայի: Ավելի ուշ նրանց փլատակների տակ հայտնաբերել են մահացած:
Հեղինակ -
Edgar Barsegyan