Զելենսկին փորձում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև. Սերգեյ Լավրով
Զելենսկին փորձում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ եթե Զելենսկին այդքան հիասթափված է ՆԱՏՕ-ի հակամարտությանը չմիջամտելուց, դա նշանակում է, որ նա կախված է ՆԱՏՕ-ից՝ իրավիճակը կարգավորելու համար։
«Զելենսկու ռազմատենչ դիրքորոշումն ասում է, որ նա Ռուսաստանի Դաշնության հետ բանակցելու կարիք չունի։ Հուսով եմ, որ դա կփոխվի»,- ասել է Լավրովը։