Զեկարի լեռնանցքում արգելվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Զեկարի լեռնանցքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ձյան առատ տեղումների պատճառով Քութայիսի (Սաղորիա)-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ներքին նշանակության ավտոճանապարհի 50-89 կմ (Զեկարիի լեռնանցք) հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։