Զեղդուլեթի գյուղում տեղի բնակիչները փորձել են փակել մայրուղին, ինչը իրավապահները թույլ չեն տվել
Աղմուկ է Գորիի քաղաքապետարանի Զեղդուլեթի գյուղում, որտեղ տեղացիները բողոքում են հողերի օտարման դեմ։
Ցուցարարները պատրաստվում էին փակել մայրուղին, սակայն տեղում մոբիլիզացված ոստիկանները թույլ չտվեցին, ինչն էլ հանգեցրեց աղմուկի ու հակասությունների։ Տեղում իրավիճակը մի քանի անգամ լարվել է, բնակիչները պահանջում են գյուղին վերադարձնել արոտավայրերը։
Ցուցարարներին հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Շիդա Քարթլիի նահանգապետ Վալերիան Մճեդլիձեի խոսքով, բանակցություններ են ընթանում հողի սեփականատիրոջ եւ բնակչության հետ, որպեսզի երկու կողմերը համաձայնության գան։
«Տասը օրում այս հարցը չէր կարող լուծվել։ Բնակչությանը խոստացել ենք, բնականաբար, հողի սեփականատիրոջ հետ բանակցություններից հետո, որ մինչև բանակցությունների ավարտը այս հողը չի մշակվի։ Հողատարածքը վաճառվել է 2008թվականին: Դա բարդ իրավաբանական խնդիր է։ Մի կողմում ժողովուրդն է, գյուղի շահերը, մյուս կողմում՝ բարեխիղճ գնորդը»,- բնակչության հետ հանդիպման ժամանակ ասել է Շիդա Քարթլիի նահանգապետը։
Տեղացիներն ասում են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիաները, քանի դեռ գյուղին չեն վերադարձնել արոտավայրերը: