Զեղդուլեթի գյուղում տեղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ հողերի օտարման
Գորիի մունիցիպալիտետի Զեղդուլեթի գյուղում հանրահավաքը վերսկսվել է։ Տեղացիները պահանջում են գյուղին վերադարձնել արոտավայրերը, որոնք, ըստ նրանց, օտարվել են 2008 թվականին: Բնակչությունը տեղում կազմակերպել էր նաև ներկայացում։ Վիճելի հողամասի վրա տեղադրվել է 2008 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինվորների լուսանկարներով պաստառ, իսկ վայրը խորհրդանշական կերպով անվանակոչվել է պատերազմում զոհված հերոսների անունով։
Խոսքը 75 հա հողատարածքի մասին է, որից, ինչպես հայտնի է, 50 հեկտարը մասնավոր է, իսկ 25-ը՝ պատկանում է «Ֆուդլենդ» ՍՊԸ-ին։
Տեղեկացնենք, որ Զեղդուլեթի գյուղում հողերի օտարման հետ կապված բազմիցս բողոքի ցույց է տեղի ունեցել։ Բնակիչները մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն ապարդյուն: Բողոքի ակցիայի մասնակիցները չեն համաձայնվել առաջարկին, ըստ որի գյուղին կվերադարձվի 25 հա հողատարածք։ Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ բնակիչները փորձել են փակել մայրուղին, ինչի հետևանքով առերեսվել են իրավապահների հետ: