Զբոսաշրջության վարչությունը հյուրընկալում է միջազգային բարձր վարկանիշ ունեցող հրատարակությունների լրագրողների
Զբոսաշրջության վարչությունը հյուրընկալում է միջազգային բարձր վարկանիշ ունեցող հրատարակությունների լրագրողների

Վրաստանի մշակութային զբոսաշրջային ներուժը ներկայացնելու նպատակով միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կայացել է մամուլի շրջայց։ Զբոսաշրջության ազգային վարչության կողմից կազմակերպված Վրաստան են այցելել լրագրողներ Ֆրանսիայից, Թուրքիայից, Հնդկաստանից, Կորեայից և Եգիպտոսից։

Զբոսաշրջության վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկա կլինեն Վրաստանում կայանալիք «Մեստիայի կարճամետրաժ և լեռնային ֆիլմերի միջազգային փառատոնին», որը կանցկացվի օգոստոսի 17-21-ը Սվանեթիում։ Լրագրողների պատրաստած նյութերը կհրապարակվեն տարբեր միջազգային լրատվական հարթակներում։

Մինչ Սվանեթի մեկնելը արտասահմանցի լրագրողները եղել են հին Թբիլիսիում, ծանոթացել մայրաքաղաքի պատմական ճարտարապետությանը, համտեսել վրացական ուտեստներ։

Շրջագայության մասնակիցները Թբիլիսի այցելելուց հետո կմեկնեն Իմերեթի, որտեղ կայցելեն զբոսաշրջային տարբեր վայրեր։

«Շրջայցի ավարտից հետո միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները հոդվածներ կպատրաստեն Վրաստանի զբոսաշրջային ներուժի և Մեստիայի կինոփառատոնի մասին, որոնք կտեսնեն տասնյակ միլիոնավոր ընթերցողներ Ֆրանսիայում, Թուրքիայում, Հնդկաստանում, Կորեայում և Եգիպտոսում»,- ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվության մեջ։