Զբոսաշրջության վարչություն. Սեպտեմբերին միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտը կազմել է 375 615 194 դոլլար
Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է սեպտեմբեր ամսվա եկամուտների վիճակագրական տվյալները։
Գերատեսչության տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերին միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտը համաճարակից հետո երրորդ անգամ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը։ Սեպտեմբեր ամսին եկամուտը կազմել է 375,615,194 ԱՄՆ դոլար, ինչը +17,9 տոկոսով (+56,982,269 ԱՄՆ դոլար) գերազանցում է 2019 թվականի համանման ցուցանիշը։
Տվյալների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ ճանապարհորդությունից եկամուտներն աճել են 213 752 443 ԱՄՆ դոլարով (+132,1 տոկոս)։
Ինչպես նշել են զբոսաշրջության վարչությունում, զբոսաշրջային հոսքերի աճի արդյունքում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից (զբոսաշրջությունից) ստացել է 2,5 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 2019 թվականի ցուցանիշի 97,5 տոկոսով վերականգնում է։
Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ ճանապարհորդության եկամուտներն աճել են +1,651,528,684 (+190,8 տոկոս) ԱՄՆ դոլարով։